ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
24 Sep 2020

Հայաստանում եւ հարեւան երկրներում արձանագրվում է կորոնաթվերի աճ

Կանոնը կարևոր է, բայց կանոն պահելն ավելի կարևոր է .
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է: Աճի միտումը սկսվել է սեպտեմբերի 11-ից՝ պայմանավորված մարդկանց շարժի ավելացմամբ,-այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում նախօրեին 3913 կորոնաթեստ է արվել, որից 374-ը դրական է եղել, 240 հիվանդ առողջացել է, գրանցվել է մահվան եւս 3 դեպք: Վրաստանում էլ սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ավելի շուտ՝ վիրուսի հիմնական ալիքը։ Վերջին օրերին մեր հարեւան երկրում գրանցվում են ամենաբարձր կորոնաթվերը՝ համայնավարակի սկզբից ի վեր։ Վերջին 24 ժամում արձանագրվել է նոր հակառեկորդ՝ 259 դեպք:

Վրաստանի կառավարությունն այս ֆոնին հայտարարել է կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։ Վիրուսի տարածմանն էապես նպաստել էր մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված մեծ հարսանիքը, որից հետո երկրի տարբեր քաղաքներում առաջացել էր վարակի 5 նոր մեծ օջախ։
Ինչ վերաբերում է Վրաստանում ընտրական և նախընտրական միջոցառումներին՝ վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ սահմանափակումները չեն տարածվում քարոզչական միջոցառումների և քարոզարշավների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում: