90 ՎԱՅՐԿՅԱՆ
11 Jun 2018

Հունիսի 11-ը՝ 90 վայրկյանում

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

1. Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

2. Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի հունիս 13-ին
3. Մնացականյանը ՀԱՊԿ նիստում ներկայացրել է սահմանին եվ շփման գծում Բաքվի գործողությունները
4. Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումը
5. Կառավարության արտահերթ նիստում նշանակումներ են արվել. Սասուն Խաչատրյանը՝ ՀԾՔ պետ, Ավետիք Էլոյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար
6. Կառավարությունն ընդունեց հարկային փաթեթը։ Չգրանցված աշխատողների համար սահմանվել է միասնական 250 հազար դրամ տուգանք
7. Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
8. Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից շորթման դեպք է բացահայտել․ Արծրուն Հովհաննիսյան
9. Չարաշահումներ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին․ ՔԿ
10. «Թեղուտ»-ի նախկին աշխատակիցներն աշխատանք կամ սոցապահովություն են պահանջում
11. Վարչապետի Տիկինն առաջարկում է դատարկ բնակարանները տրամադրել կարիքավոր ընտանիքներին